Նկարագրություն

Բելառուսիայի կառավարությունը կանաչ տնտեսության կայացման ուղին սկսեց 2004թ.-ից: Այդ նպատակով մշակվեց «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացման 2030թ. ազգային ռազմավարական ծրագիրը», որի առանցքային ուղղություններն են` կայուն զարգացումը, կանաչ տնտեսության ներդրումը, կայուն սպառումը և արտադրությունը: Կանաչ տնտեսությանն ուղղված ազգային միջոցառումների ծրագիրը, որն ընդունվեց 2016թ.-ի դեկտեմբերին, ունի հետևյալ նպատակները` օրգանական գյուղատնտեսության զարգացում, շինարարության ոլորտում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի խթանում և օրենսդրական կարգավորում, «կանաչ» պետական ծախսերի խրախուսում` փոփոխություններ կատարելով պետական գնումների մասին օրենքում, էկոտուրիզմի խթանում, ինչպես նաև կայուն զարգացման խնդիրների շուրջ հասարակական մասնակցության և իրազեկության մակարդակների բարձրացում:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Բելառուսիային հետևյալ ուղղություններով` կանաչ տնտեսության վերաբերյալ ազգային քաղաքական երկխոսություններին օժանդակում, Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրենքների մշակման աշխատանքների ամփոփում, կրթական դասընթացների իրականացում, ՓՄՁ-ների գործունեության մեջ Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մոտեցման կիրառում, Կանաչ արտադրանքների միասնական շուկայի (ԿԱՄՇ) հնարավորությունների և առավելությունների բացահայտում, կանաչ տնտեսությանն ուղղված քաղաքականությունների մշակում, էկոնորարարության խթանում, ձեռնարկությունների հանդեպ կիրառվող կանաչ կանոնակարգերի խստացում և պահանջների կատարման ապահովում, վարչական կարողությունների գնահատում և զարգացում, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակում:

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել