Նկարագրություն

2014թ.-ին Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և վերջինիս իրականացման 2014-2017թթ. միջոցառումների ծրագրի ընդունումը (մասնավորապես Տնտեսական և ոլորտային համագործակցության բաժինը), ինչպես նաև էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ տեխնիկական ոլորտներում ԵՄ դիրեկտիվների ու կանոնակարգերի իրականացման ծրագրերի հաստատումը նպաստեցին Ուկրաինայում ԵՄ կանաչ զարգացման մոդելի իրականացմանը: Նախարարների կաբինետի 2016թ. միջոցառումների ծրագիրը, որը հիմնված է երկու ռազմավարական փաստաթղթերի վրա, ներառում է կանաչ տնտեսության զարգացման միջոցառումների ամբողջական փաթեթ:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Ուկրաինային հետևյալ ուղղություններով` կանաչ տնտեսության քաղաքականությունների մշակում, ՓՄՁ-ների գործունեության մեջ Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մոտեցման կիրառում, կանաչ արտադրանքների, պետական գնումների և էկոպիտակավորման խթանում, համապատասխանության ապահովման մեխանիզմների ամրապնդում, վարչական կարողությունների գնահատում և զարգացում, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակում:

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել