Նպատակը և կառուցվածքը
«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» («ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի») ծրագիրը կենտրոնացած է հետևյալ հինգ թեմատիկ ոլորտների/ առաջադրանքների վրա, որոնք անվանվում են` «Արդյունքներ».
- «Կանաչ» որոշումների կայացում,
- Շրջանաձև տնտեսություն և աճի նոր հնարավորություններ,
- Հավասար բնապահպանական պայմաններ,
- Էկոհամակարգային ծառայություններ և ապրելամիջոցներ,
- Տարածաշրջանային մակարդակով` գիտելիքների փոխանակում և համագործակցություն:
Յուրաքանչյուր «Արդյունք» իր մեջ պարունակում է մի շարք արդյունքներ` ազգային և տարածաշրջանային գործողությունների հետ միասին, որոնք սահմանված են Ծրագրի հիմնական ուղղորդիչ փաստաթղթերում` աշխատանքային պլաններում և Ծրագրի նկարագրության մեջ: