Ակնարկ

Ծրագրի անվանումը` «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» («ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի») ծրագիր
Նպատակը` Օգնել վեց գործընկեր երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցության մակարդակը` շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններին աջակցման, կանաչ աճի հնարավորությունների բացահայտման և ցուցադրման, ինչպես նաև բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների կառավարման արդյունավետ մեխանիզմների սահմանման միջոցով.
Գործընկեր երկրներ` Հայաստան, Ադրբեջան, Բելառուսիա, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա
Իրականացման ժամկետ` 2019-2024
Բյուջե` Շուրջ 20 միլիոն եվրո (ԵՄ-ի ներդրում`19.5 մլն. եվրո)
Իրականացնող գործընկերներ` ՏՀԶԿ, ՄԱԿ ԵՏՀ, ՄԱԿ ՇՄԾ, ՄԱԿ ԱԶԿ, Համաշխարհային բանկ
Ընդհանուր ղեկավարումը` Եվրոպական հանձնաժողով: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն իրականացվում է ԵՄ նախաձեռնության շրջանակում:.

Նպատակը և կառուցվածքը

«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» («ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի») ծրագիրը կենտրոնացած է հետևյալ հինգ թեմատիկ ոլորտների/ առաջադրանքների վրա, որոնք անվանվում են` «Արդյունքներ».
  • «Կանաչ» որոշումների կայացում,
  • Շրջանաձև տնտեսություն և աճի նոր հնարավորություններ,
  • Հավասար բնապահպանական պայմաններ,
  • Էկոհամակարգային ծառայություններ և ապրելամիջոցներ,
  • Տարածաշրջանային մակարդակով` գիտելիքների փոխանակում և համագործակցություն:
Յուրաքանչյուր «Արդյունք» իր մեջ պարունակում է մի շարք արդյունքներ` ազգային և տարածաշրջանային գործողությունների հետ միասին, որոնք սահմանված են Ծրագրի հիմնական ուղղորդիչ փաստաթղթերում` աշխատանքային պլաններում և Ծրագրի նկարագրության մեջ:

Իրականացնող գործընկերներ

Արդյունք 1-ը և Արդյունք 2-ն իրականացնում են ՄԱԿ-ի երեք կազմակերպությունները (ՄԱԿ ԵՏՀ, ՄԱԿ ՇՄԾ, ՄԱԿ ԱԶԿ): Արդյունք 3-ը և Արդյունք 5-ն իրականացնում է ՏՀԶԿ-ն, իսկ Արդյունք 4-ը` Համաշխարհային բանկը: ՏՀԶԿ-ն նաև օժանդակում է գործընկերների միջև փոխհարաբերություններին, համակարգում է հասարակայնության հետ կապերի և Ծրագրի տեսանելիության ապահովման աշխատանքները:

Շահագրգիռ կողմեր

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը գործում է տարածաշրջանային և ազգային մակարդակներում: Այն առաջին հերթին ուղղված է ԱլԳ երկրների պետական կառավարման մարմիններին, սակայն նաև սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական ոլորտի և մասնավոր հատվածի հետ: Ծրագրի հիմնական գործընկերներն ու շահառուները ԱլԳ վեց երկրների շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարություններն են: Ծրագրային աշխատանքներում ներգրավված են Կառավարության տարբեր օղակներ, այդ թվում` ֆինանսների և էներգետիկայի նախարարությունները, գնումների համար պատասխանատու մարմինները, ազգային վիճակագրական ծառայությունները և առնչվող այլ նախարարություններ:

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել