Գործունեության Ոլորտներ
Համապատասխանության ապահովում
Նկարագրություն
Համապատասխանության ապահովումը միջոցառումների համակարգ է, որը երկրները կիրառում են բնապահպանական կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով: Այն ներառում է` խթանում, մոնիթորինգ և կիրարկում: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն օգնում է ամրապնդել համապատասխանության ապահովման համակարգերը, մեխանիզմներն ու գործիքները: Ծրագիրը նաև աջակցում է կիրարկման և համապատասխանության ապահովման մեխանիզմների բարեփոխմանը (այդ թվում` բնապահպանական պատասխանատվությունը), ինչպես նաև իրականացնում է համագործակցությանը և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ: