Նկարագրություն

Ռեսուրսների արդյունավետությունը և մաքուր արտադրությունը (ՌԱՄԱ) վերաբերում է արտադրական պրոցեսների, ապրանքների և ծառայությունների նկատմամբ կանխարգելիչ էկոլոգիական ռազմավարությունների կիրառմանը, որի նպատակն է բարձրացնել նյութերի, ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, արտադրողականությունը և մրցունակությունը: ՌԱՄԱ մեթոդի կիրառումը հանգեցնում է աղտոտվածության և թափոնների ծավալների կրճատման, մարդուն և շրջակա միջավայրին սպառնացող վտանգների ու ռիսկերի նվազեցման: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի նպատակն է վերապատրաստել տեղական փորձագետներին ՌԱՄԱ մեթոդների կիրառման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման թեմաներով: Ծրագրով նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ), պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության իրազեկության մակարդակի բարձրացում և շրջանաձև տնտեսության վերաբերյալ գիտելիքների ամրապնդում` ազգային և տարածաշրջանային մակարդակներով: Նշված գործողությունները, որպես այդպիսին, կհանգեցնեն ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բնապահպանական ցուցանիշների բարելավման` ցուցադրելով արդյունաբերական ձեռնարկություններում ՌԱՄԱ փորձի կիրառությունը:

Ծրագիրը կխթանի էկոարդյունաբերական պարկերի(ԷԱՊ-ներ) լավագույն փորձի կիրառումը գործող արդյունաբերական պարկերում և հատուկ տնտեսական գոտիներում: Ծրագիրը ձգտում է արդյունավետ կառավարման ու համակարգերի համատեղման միջոցով ընդլայնել արդյունաբերական պարկերի և տնտեսական գոտիների հնարավորությունները: ԷԱՊ-ները կխթանեն շրջանաձև տնտեսության կայացումը` պարկերում ստեղծելով լայն հնարավորություններ թափոնների, ռեսուրսների փոխանակման ու կառավարման, նյութերի, ենթակառուցվածքների օգտագործման ու վերամշակման համար: Տեղական արդյունաբերական ընկերությունները կունենան նաև նյութերի, արտադրանքների, ջրի կրկնակի օգտագործման և արդյունաբերական համակեցության հնարավորություններ: Այս մոտեցումը նպաստավոր պայմաններ կստեղծի գործընկեր երկրներում կանաչ տնտեսական աճի ապահովման, բնական կապիտալի պահպանման և քաղաքացիների բնապահպանական բարեկեցության մակարդակի բարձրացման համար:

ՌԱՄԱ մոտեցումը կնպաստի շրջանաձև տնտեսության կայացմանը, որն առաջին հերթին խթանում է թափոնների կանխարգելումը: Թափոնների բաղադրիչն արտադրանքի արժեքի շղթայում ներառելով` այն կխրախուսի ձեռնարկությունների կողմից թափոնների կրկնակի օգտագործումն ու արժևորումը: Դրա համար կիրառվում է արտադրական թափոնների դասակարգմանմոտեցումը, որն օգնում է պահպանել ռեսուրսի արժեքը և չթողնել, որ այն վերածվի թափոնի: Արտադրական թափոնների դասակարգման գործընթացը ներառում է` արդյունաբերական ընկերություններում ձևավորված թափոնների և նրանց թափոնների կառավարման ծառայությունների գնահատում, շրջանաձև տնտեսության փորձի ներդրման հնարավորությունների բացահայտում, օրինակ` վերամշակում, արդյունաբերական համակեցություն և այլ վերականգնողական ռազմավարություններ, որոնք ուղղված են ռեսուրսների վերամշակման միջոցով շրջանաձև հոսքի ապահովմանը: Այս բաղադրիչի (արդյունքի) շրջանակում իրականացվում է բիզնես հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների, արտադրական թափոնների կառավարման պլանների մշակում և դրանց իրականացման խթանում:

Աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ ԱԶԿ-ի կողմից:

Արդյունքներ և լուրեր

Լրացուցիչ ընթերցանություն

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել