Նկարագրություն

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն օգնում է ԱլԳ երկրներին բարելավել իրենց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերը` կանխելու և մեղմացնելու տնտեսական աճի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և առողջության վրա: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի այս բաղադրիչն ուղղված է շահառու երկրների ազգային բնապահպանական համակարգերի ամրապնդմանը և միջազգային պահանջներին լիովին համապատասխանեցմանը, մասնավորապես` ՄԱԿ ԵՏՀ-ի Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրությանը, Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիային, ինչպես նաև Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին ԵՄ դիրեկտիվներին: Այս բաղադրիչի շրջանակներում երկրներին նաև տրամադրվում է աջակցություն կարողությունների զարգացման համար` ՌԷԳ-ի և անդրսահմանային ՇՄԱԳ-ի արդյունավետ ու համակարգված իրականացման առումով:

Վերջինս կնպաստի շահառու երկրներում բնապահպանական կառավարման բարելավմանը` խթանելով իրազեկված, թափանցիկ, մասնակցային, հաշվետվողական որոշումների կայացումը, միջոլորտային համագործակցությունը, հասարակական մասնակցությունը և շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվությունը: ՌԷԳ-ի և անդրսահմանային ՇՄԱԳ-ի արդյունավետ ու համակարգված իրականացման շնորհիվ հնարավոր կլինի կանխել կամ մեղմացնել տնտեսական աճի ազդեցությունները շրջակա միջավայրի և առողջության վրա` որպես կանաչ տնտեսության թիրախներ, ինչպես նաև կայունության և կլիմայի փոփոխության հիմնահարցերն ընդգրկել ռազմավարական և տարածքային պլանավորման, ծրագրերի մշակման և առնչվող որոշումների կայացման գործընթացներում: Ի վերջո, այն նաև կխթանի անդրսահմանային և տարածաշրջանային համագործակցությունը` շրջակա միջավայրի վրա տնտեսական և տարածաշրջանային զարգացման ազդեցությունների գնահատման առումով:

Այս աշխատանքը իրականացվում է UNECE- ի կողմից:

Արդյունքներ և լուրեր

Լրացուցիչ ընթերցանություն

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել