Նկարագրություն

Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աջակցում է երկրում կանաչ տնտեսության զարգացմանը: 2014թ.-ին Կառավարության կողմից հավանության արժանացավ «Վրաստան 2020թ.» զարգացման ծրագիրը, որտեղ կանաչ տնտեսական աճը ներառված էր հիմնական նպատակների շարքում: 2016թ.-ին նաև մշակվեց Կանաչ տնտեսական աճի քաղաքականության փաստաթուղթը: 2014թ.-ին Վրաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիր, որն ուժի մեջ մտավ 2016թ.-ին: Վերջինս ներառում է կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված նպատակներ: Այստեղ նաև ներդրվում է արտոնյալ առևտրի ռեժիմ` Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ներքո, որը Վրաստանը ստորագրեց աստիճանաբար ԵՄ ներքին շուկայում տնտեսապես ինտեգրվելու նպատակով:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Վրաստանին հետևյալ ուղղություններով` կանաչ տնտեսության վերաբերյալ ազգային քաղաքական երկխոսություններին օժանդակում, Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրենքներում լրացուցիչ բարեփոխումների իրականացում, ՓՄՁ-ների գործունեության մեջ Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մոտեցման խթանում, Կայուն պետական գնումների (ԿՊԳ) և էկոպիտակավորման կանոնակարգերի սահմանման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում, թափոնների կառավարման ռազմավարության մշակում, քաղաքականության բարեփոխումների իրականացման համար առաջնահերթ բնապահպանական ոլորտների հատկորոշում, պետական բնապահպանական ծախսերի կառավարմանն օժանդակում, ՓՄՁ-ների գործունեության մեջ կանաչ նորարարության խթանում, Արտադրողի պատասխանատվության ընդլայնման սխեմաների մշակման կարողությունների զարգացում, համապատասխանության ապահովման խթանում, պետական մարմինների` բնապահպանական կառավարման վարչական կարողությունների գնահատում և զարգացում, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակում:

Լրացուցիչ ընթերցանություն

See more

Տեղեկագիր

Keep up to date with our latest news, reports and analysis by subscribing to our monthly newsletter.

Բաժանորդագրվել