Նկարագրություն

Կանաչ տնտեսության կայացումը կարևոր է տնտեսական աճի, սոցիալական և կայուն զարգացման համար: Այն խթանում է արտադրողականության բարձրացումը, նորարարությունը, նոր աշխատատեղերի ու շուկաների ստեղծումը, լրացուցիչ հարկաբյուջետային եկամուտների ձևավորումը: Այս առումով Հայաստանում մշակվել են մի շարք բնապահպանական օրենքներ ու կանոնակարգեր, և ՀՀ 2014-25թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկվել է կայուն զարգացման բաղադրիչը:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը հետևյալ ուղղություններով` Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրենքների մշակման աշխատանքների ամփոփում, իրազեկման արշավների իրականացում, ՓՄՁ-ների գործունեության մեջ Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) մոտեցման կիրառում, ձեռնարկությունների հանդեպ կիրառվող կանաչ կանոնակարգերի խստացում և պահանջների կատարման ապահովում, կանաչ ֆինանսավորման և ներդրումների վերաբերյալ քաղաքական երկխոսությունների ամրապնդում, վարչական կարողությունների գնահատում և զարգացում, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակում:

Լրացուցիչ ընթերցանություն

See more

Տեղեկագիր

Keep up to date with our latest news, reports and analysis by subscribing to our monthly newsletter.

Բաժանորդագրվել