Նկարագրություն

Համաչափ և արդյունավետ կարգավորումն ապահովում է բնապահպանական ցուցանիշների բարելավում բոլոր տիպի ձեռնարկությունների շրջանում և միաժամանակ խթանում է անցումը դեպի կանաչ տնտեսություն: Այս ոլորտում աշխատանքներն ունեն երկու կոնկրետ ուղղվածություն` մեկը խոշոր արդյունաբերական ձեռնարկություններն են, իսկ մյուսը՝ փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ): Խոշոր ձեռնարկությունների բնապահպանական ցուցանիշների բարելավմանն աջակցելու նպատակով` ՏՀԶԿ-ն իրականացնում է Առկա լավագույն տեխնոլոգիաների (ԱԼՏ) մոտեցման վերլուծություն և կարողությունների զարգացում, որը բխում է ԵՄ Արդյունաբերական արտանետումների մասին դիրեկտիվից (ԱԱԴ): ՓՄՁ-ների դեպքում կարգավորումը փոքր-ինչ դժվարանում է, որը պայմանավորված է ձեռնարկությունների քանակով և բնապահպանական ռիսկերի տարբերությամբ: Այս դեպքում վերլուծության և կարողությունների զարգացման միջոցով ՏՀԶԿ-ն օգնում է մշակել Պարտադիր կանոններ (ՊԿ-ներ) կոնկրետ գործունեությունների համար և գործիքներ` ՓՄՁ-ների բնապահպանական ցուցանիշների բարելավման ու տնտեսական մրցունակության բարձրացման համար` ելնելով տարբեր երկրների պահանջներից:

Աշխատանքներն իրականացվում են ՏՀԶԿ-ի կողմից:

Արդյունքներ և լուրեր

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել