Նկարագրություն

Անցած տասնամյակում Մոլդովայի Հանրապետությունը (այսուհետ` Մոլդովա) առաջընթաց գրանցեց կանաչ տնտեսական աճի նպատակների իրագործման մեջ: Կանաչ տնտեսությանն առնչվող նպատակները ներառված են 2020թ. Ազգային զարգացման ռազմավարական ծրագրում և այլ փաստաթղթերում (Շրջակա միջավայրի պահպանության 2014-23թթ. ռազմավարական ծրագիր, Գյուղատնտեսության կայուն զարգացման 2008-15թթ. ազգային ռազմավարական ծրագիր): 2015թ.-ին մեկնարկեց Կանաչ տնտեսության խթանման ազգային ծրագիրը, որն ուղեցույց հանդիսացավ Կառավարության կողմից կանաչ տնտեսության զարգացման նպատակով իրականացվող միջոցառումների համար:

Մոլդովայում կանաչ տնտեսության կայացմանը նպաստեցին` Կայուն զարգացման և կանաչ տնտեսության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը, Կանաչ տնտեսության ճանապարհային քարտեզի մշակումը, որը ներառում էր 2018-2020թթ. համար սահմանված կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները, ինչպես նաև 2014-2023թթ. բնապահպանական ռազմավարական ծրագրի մշակումը: 2014թ.-ին Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիր և Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր` կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և տեղական օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակեցնելու նպատակով:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Մոլդովային հետևյալ ուղղություններով` կանաչ ներդրումների ռազմավարական ծրագրերի մշակում, Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրենքների մշակման աշխատանքների ամփոփում, ՓՄՁ-ների գործունեության մեջ Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մոտեցման կիրառում, Կայուն պետական գնումների (ԿՊԳ) և էկոպիտակավորման գործընթացների գնահատում, թափոնների կառավարման ռազմավարության մշակում, կանաչ նորարարության խթանում, ձեռնարկությունների հանդեպ կիրառվող կանաչ կանոնակարգերի խստացում և պահանջների կատարման ապահովում, կանաչ ֆինանսավորման և ներդրումների վերաբերյալ քաղաքական երկխոսությունների ամրապնդում, պետական բնապահպանական ծախսերի կառավարմանն օժանդակում, ՓՄՁ-ների կանաչ գործունեության խթանում, վարչական կարողությունների գնահատում և զարգացում, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակում:

Լրացուցիչ ընթերցանություն

See more

Տեղեկագիր

Keep up to date with our latest news, reports and analysis by subscribing to our monthly newsletter.

Բաժանորդագրվել