Ակնարկ

Ծրագրի անվանումը` «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» («ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի») ծրագիր
Նպատակը` To help the six partner countries preserve their natural capital and increase people’s environmental well-being, by supporting environment-related action, demonstrating and unlocking opportunities for greener growth, and setting mechanisms to better manage environmental risks and impacts.
Գործընկեր երկրներ` Հայաստան, Ադրբեջան, Բելառուսիա, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա
Իրականացման ժամկետ` 2019-2024
Բյուջե` Շուրջ 20 միլիոն եվրո (ԵՄ-ի ներդրում`19.5 մլն. եվրո)
Իրականացնող գործընկերներ` ՏՀԶԿ, ՄԱԿ ԵՏՀ, ՄԱԿ ՇՄԾ, ՄԱԿ ԱԶԿ, Համաշխարհային բանկ
Ընդհանուր ղեկավարումը` Եվրոպական հանձնաժողով: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն իրականացվում է ԵՄ նախաձեռնության շրջանակում:.

Բովանդակություն

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի մեկնարկը համընկավ կարևոր քաղաքական իրադարձության` Արևելյան գործընկերության տասնամյակի հետ` Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո օգնելով առաջ մղել «20 թիրախային արդյունք 2020թ.–ի համար» օրակարգը և ամրապնդել ԵՄ բնապահպանական նպատակների իրագործմանն ուղղված աջակցությունը: Ծրագրի մեկնարկը նաև կապված էր ԱլԳ երկրներում զարգացող ճկուն քաղաքական միջավայրի հետ: Վերջինս ներառում է կարևոր քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում կառավարությունների վերակազմավորման և (կամ) խորհրդարանական ընտրությունների արդյունքում: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի մեկնարկային փուլը (2019թ. հունվար-հոկտեմբեր) ցույց տվեց, որ Ծրագիրն արդիական էր և խիստ ահրաժեշտ:

Համախմբելով բնապահպանական և տնտեսական ոլորտների դերակատարներին` «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն օգնում է իրականացնել քաղաքականության և օրենսդրական փոփոխություններ` խթանելով «կանաչ» պլանավորումը և ներդրումները, նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, նոր բիզնես մոդելների ընդունումը և «կանաչ» աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև խթանում է բնապահպանության ոլորտի, պահպանվող տարածքների և անտառների արդյունավետ պետական կառավարումը, ինչպես նաև կայուն առևտուրը: Ծրագրի տեխնիկական առաջադրանքը սահմանվել է բոլոր գործընկեր երկրների հետ համագործակցության արդյունքում:

Ծրագիրը հիմնված է նախկինում իրականացված համատեղ ծրագրերի կարևոր ձեռքբերումների վրա, այդ թվում` «Կանաչ տնտեսություն Արևելյան. հարևանության տարածաշրջանում»(EaP GREEN), Անտառային օրենսդրության կիրարկում և կառավարում (FLEG), Զմրուխտային ցանց, որոնք իրականացվել են 2017-18թթ.-ին: Այն կապահովի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի («ԵՄ-ն հանուն կլիմայի», «ԵՄ-ն հանուն բիզնեսի», «ԵՄ-ն հանուն էներգետիկայի», «Աջակցություն ղեկավարման ու կառավարման բարելավմանը» (ՍԻԳՄԱ), ինչպես նաև Եվրոպական միության պատվիրակությունների հետ համագործակցությունը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Նպատակը և կառուցվածքը

«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» («ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի») ծրագիրը կենտրոնացած է հետևյալ հինգ թեմատիկ ոլորտների/ առաջադրանքների վրա, որոնք անվանվում են` «Արդյունքներ».
  • «Կանաչ» տնտեսությանը նպաստող որոշումների կայացում,
  • Շրջանաձև տնտեսություն և աճի նոր հնարավորություններ,
  • Էկոլոգիական խաղի պայմաններ,
  • Էկոհամակարգային ծառայություններ և կենսապահովման միջոցներ,
  • Գիտելիքների փոխանակում և համագործակցություն:
Յուրաքանչյուր «Արդյունք» իր մեջ պարունակում է մի շարք արդյունքներ` ազգային և տարածաշրջանային գործողությունների հետ միասին, որոնք սահմանված են Ծրագրի հիմնական ուղղորդիչ փաստաթղթերում` աշխատանքային պլաններում և Ծրագրի նկարագրության մեջ:

Իրականացնող գործընկերներ

Արդյունք 1-ը և Արդյունք 2-ն իրականացնում են ՄԱԿ-ի երեք կազմակերպությունները (ՄԱԿ ԵՏՀ, ՄԱԿ ՇՄԾ, ՄԱԿ ԱԶԿ): Արդյունք 3-ը և Արդյունք 5-ն իրականացնում է ՏՀԶԿ-ն, իսկ Արդյունք 4-ը` Համաշխարհային բանկը: ՏՀԶԿ-ն նաև օժանդակում է գործընկերների միջև փոխհարաբերություններին, համակարգում է հասարակայնության հետ կապերի և Ծրագրի տեսանելիության ապահովման աշխատանքները:

Շահագրգիռ կողմեր

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը գործում է տարածաշրջանային և ազգային մակարդակներում: Այն առաջին հերթին ուղղված է ԱլԳ երկրների պետական կառավարման մարմիններին, սակայն նաև սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական ոլորտի և մասնավոր հատվածի հետ: Ծրագրի հիմնական գործընկերներն ու շահառուները ԱլԳ վեց երկրների շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարություններն են: Ծրագրային աշխատանքներում ներգրավված են Կառավարության տարբեր օղակներ, այդ թվում` ֆինանսների և էներգետիկայի նախարարությունները, գնումների համար պատասխանատու մարմինները, ազգային վիճակագրական ծառայությունները և առնչվող այլ նախարարություններ:

Տեղեկագիր

Keep up to date with our latest news, reports and analysis by subscribing to our monthly newsletter.

Բաժանորդագրվել