Նկարագրություն

Կանաչ արտադրանքների միասնական շուկայի (ԿԱՄՇ) նախաձեռնության հիմքում ընկած են ռեսուրսների օպտիմալ սպառման և արտադրության էկոլոգիական ցուցանիշների գնահատման (արտադրանքի կենսափուլերի հիման վրա) մեթոդաբանությունները: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռնարկություններին իրենց էկոլոգիապես մաքուր արտադրանքը վաճառելու մի քանի շուկաներում (մասնավորապես ԵՄ-ում)` կիրառելով Արտադրանքի էկոլոգիական ցուցանիշների (ԱԷՑ) գնահատման մոտեցումը: Ծրագիրն ԱԷՑ-ի միջոցով խթանում է էկոլոգիական ցուցանիշների համապարփակ գնահատումը, որը կարևոր է գործընկեր երկրներում շրջանաձև տնտեսության կայացման և աճի նոր հնարավորությունների ձեռքբերման համար:

Կայուն պետական գնումները կարող են կտրուկ փոփոխություններ մտցնել շուկաներում` խթանելով կայուն ապրանքների և ծառայությունների վաճառքն ու արտադրությունը: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է որոշում կայացնողների և մատակարարների կարողությունների զարգացմանը` կայուն պետական գնումների քաղաքականության և գործիքների (օր.` էկոպիտակները) մշակման և իրականացման բնագավառում: Ծրագիրը նաև սովորեցնում է մասնավոր ընկերություններին ինչպես արդյունավետ մասնակցել պետական գնումների մրցույթներին, որտեղ կիրառվում են կայունության գնահատման չափանիշներ:

Աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ ՇՄԾ-ի և ՄԱԿ ԱԶԿ-ի կողմից:

Արդյունքներ և լուրեր

Լրացուցիչ ընթերցանություն

Տեղեկագիր

Keep up to date with our latest news, reports and analysis by subscribing to our monthly newsletter.

Բաժանորդագրվել