Նկարագրություն

Կառավարություններին պետք է աջակցություն «կանաչ» ոլորտների ներդրումային կարիքների գնահատման և միջոցառումների մշակման համար: «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն օգնում է գործընկեր երկրներին բացահայտել «կանաչ» ներդրումային կարիքներն ու հնարավորությունները, ինչպես նաև պետական և մասնավոր ֆինանսավորման աղբյուրները:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն սկսել է «կանաչ» պարտատոմսերի նոր ծրագիր: «Կանաչ» պարտատոմսերն օգտագործվում են ցածր ածխածնային, կայուն տնտեսության անցման համար լրացուցիչ միջոցների հայթայթման նպատակով` դառնալով կանաչ ներդրումների ֆինանսավորման կարևոր աղբյուր: Կանաչ, կլիմայական փոփոխությունների հանդեպ կայուն պարտատոմսերը նման են սովորական պարտատոմսերին, սակայն դրանց շահույթն օգտագործվում է կանաչ ներդրումների նպատակով` մաքուր էներգիա, վերականգնվող էներգիայի աղբյուրներ, էներգաարդյունավետություն, օդի, ջրի, հողի աղտոտվածության նվազեցում, թափոնների վերամշակում և կառավարում, էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը, որը մեկնարկեց «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (ԱլԳ ԿԱՆԱՉ) ծրագրի շրջանակում, կշարունակի աջակցել էներգետիկայի ոլորտի սուբսիդիաների բարեփոխմանը: Աշխատանքներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով` «ԱլԳ երկրներում էներգետիկ սուբսիդիաների գույքագրման» թարմացում և այդ երկրների ներառում ՏՀԶԿ/Միջազգային էներգետիկ գործակալության «Հանածո վառելիքին ուղղված պետական աջակցության» տվյալների բազայի մեջ, ընտրված երկրներում հանածո վառելիքի խոշոր սուբսիդավորման սխեմաների բարեփոխում և վերջինիս բնապահպանական, հարկաբյուջետային, սոցիալական ազդեցությունների հետագա վերլուծություն, հարկային ծախսերի հաշվետվության մեթոդաբանության մշակում` «քողարկված» էներգետիկ սուբսիդիաների թափանցիկությունը բարձրացնելու համար:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աշխատում է նաև «կանաչ» պետական ծախսերի խթանման ուղղությամբ: Ծրագիրն օժանդակում է երկրներին արդյունավետ օգտագործելու պետական ռեսուրսները` ուղղելով դրանք բնապահպանական և կլիմային առնչվող ազգային նպատակների իրագործմանը և քաղաքացիների ընդհանուր բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Աջակցությունը ներառում է պետական կառավարման մարմինների կարողությունների զարգացում, մասնավորապես` պետական միջնաժամկետ ծախսերի (ՊՄԾ) ազգային ծրագրերի շրջանակում «կանաչ» պետական ծախսերի ծրագրերի և բյուջեների մշակում: Այդ ծրագրերի նպատակն է մրցակցություն ստեղծել պետական աջակցության համար և պետական միջոցներն օգտագործել կանաչ, կայուն զարգացման նպատակով:

Պետական ծախսերը կարևոր նշանակություն ունեն բնապահպանական նպատակների հավասար պայմանների ստեղծման համար: Այդ առումով, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Մոլդովայի գյուղատնտեսության, տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարությանը գնահատելու Ազգային էկոլոգիական ֆոնդի ընթացիկ գործունեությունը, և բարելավելու ու ուժեղացնելու վերջինիս կառավարումը:

Աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ ՇՄԾ-ի և ՏՀԶԿ-ի կողմից:

Արդյունքներ և լուրեր

Լրացուցիչ ընթերցանություն

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել