Նկարագրություն

2016թ.-ին Ադրբեջանն սկսեց իրականացնել ազգային տնտեսության և 11 կարևորագույն ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզը, որը ներառում է միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ բարեփոխումների իրականացման և կայուն զարգացման համար: Ադրբեջանի առանցքային քաղաքականության փաստաթուղթը`«Ադրբեջան 2020թ.. հայացք դեպի ապագա», միտված է հետևյալ նպատակների իրագործմանը` բնապահպանական խնդիրների ներառում տնտեսական զարգացման ծրագրերի մեջ, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցում, շրջակա միջավայրի պահպանության, բնական պաշարների և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունավետության բարձրացում, էներգախնայողության ապահովում:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցում է Ադրբեջանին հետևյալ ուղղություններով` կանաչ ներդրումների վերաբերյալ ռազմավարական ծրագրերի մշակում, Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրենքների մշակման աշխատանքների ամփոփում, օրենսդրական բարեփոխումների իրականացում, համապատասխանության ապահովման խթանում, կանաչ ֆինանսավորման և ներդրումների վերաբերյալ քաղաքական երկխոսությունների ամրապնդում, պետական բնապահպանական ծախսերի կառավարմանն աջակցում, վարչական կարողությունների գնահատում և զարգացում, Կանաչ աճի ցուցանիշների (ԿԱՑ-ներ) մշակում:

Լրացուցիչ ընթերցանություն

Տեսնել ավելին

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել