Կայուն անտառտնտեսություն և փայտանյութի առևտուր
Նկարագրություն
Անտառների և բնական ռեսուրսների երկարաժամկետ զարգացման ու կայուն օգտագործման համար անհրաժեշտ է պլանային, կանխատեսելի ֆինանսավորում: Այդ ֆինանսավորումը կարող է ստացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական և մասնավոր աղբյուրներից: Ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության երկրներին գտնել նորարարական ֆինանսավորման սխեմաներ` անտառների և էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարման համար: Երկրներին ուղղված աջակցությունը ներառում է` կանաչ ֆինանսավորման գործիքների վերաբերյալ տարածաշրջանային և միջազգային փորձի փոխանակում, բնական կապիտալի տնտեսման և բնապահպանական ծառայությունների վճարների ոլորտներում աշխատող հետազոտողների, մասնագետների ներգրավում: Ծրագիրն աջակցություն կտրամադրի նաև անտառտնտեսության ոլորտում կանաչ ֆինանսավորման գործիքների մասին իրազեկության բարձրացման համար:
Այս աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից: