Նկարագրություն

Կանաչ տնտեսություններին անցումը պահանջում է շահագրգիռ կողմերի միջև համագործակցության և որոշումների կայացման մեխանիզմների համապատասխանեցում բնապահպանական պահանջների հետ: Հիմնվելով նախորդ, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կանաչ տնտեսություն Արևելյան հարևանության տարածաշրջանում» (ԱլԳ ԿԱՆԱՉ) ծրագրի ձեռքբերումների վրա` «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը բնապահպանական քաղաքականության մշակման և վերլուծության թեմայով լայնամասշտաբ վերապատրաստում է իրականացնում պետական ոլորտի աշխատողների համար` միաժամանակ օժանդակելով կանաչ տնտեսության հիմնահարցերի շուրջ միջգերատեսչական երկխոսությանը և վերջինիս շրջանակներում արդյունքների ձեռքբերմանը:

Հիմնվելով ԵՄ «ԲԱՑ հարևանության» ծրագրի շրջանակներում նախկինում իրականացված արշավների վրա և համագործակցելով ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի հետ` «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը կառավարությունների, գիտաուսումնական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ մշակում է կրթական ծրագրեր և հասարակական իրազեկման արշավներ, որոնք կնպաստեն կայուն ապրելակերպի ապահովմանն ու խթանմանը:

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրն աջակցություն է տրամադրում քաղաքականության նոր գործիքների ներդրման, օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների իրականացման համար` գործընկեր երկրներում կանաչ տնտեսության զարգացման համար առաջնային համարվող ոլորտների վերափոխմանն աջակցելու նպատակով: Ծրագիրը նաև օգնում է գտնել մակրոտնտեսական բարեփոխումների հետ կապերը և կիրառել Եվրոպական միության համապատասխան փորձը:

Աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ ՇՄԾ-ի կողմից:

Արդյունքներ և լուրեր

Լրացուցիչ ընթերցանություն

Տեղեկագիր

Keep up to date with our latest news, reports and analysis by subscribing to our monthly newsletter.

Բաժանորդագրվել