«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» Ռեսուրսների արդյունավետ օգտագործում մաքուր արտադրություն ծրագրի

The page is available in English.

Համաժողովի նպատակ
Այս համաժողովը նպատակ ունի ցուցադրելու Հայաստանի ՌԱՄԱ նախաձեռնություններից քաղված ձեռքբերումներն ու դասերը՝ ցույց տալով տարբեր ոլորտներում կայուն գործելակերպի ներառման ուղղությամբ կատարված նշանակալի քայլերը:

Համաժողովի նպատակն է ներկայացնել ՌԱՄԱ գործունեության արդյունքները, նախանշել Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» շրջանակներում առաջարկվող և իրականացվող նորարարական լուծումները: Կներկայացվեն իրական բիզնես օրինակներ Հայաստանից, որոնք ցույց կտան, թե ինչպես են ՌԱՄԱ սկզբունքները ակտիվորեն խթանում կայունությունը և նորարարությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքը/գյուղատնտեսությունը, շինանյութերը և քիմիական արտադրությունը (ներառյալ մետաղի և պլաստիկի արտադրությունը), էներգետիկայի և ջրի ոլորտի լուծումները և տեխնիկական մոտեցումները, որոնք փորձարկվել են իրականացվող ծրագրի շրջանակներում:

Համաժողովը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի և դրա «Շրջանաձև տնտեսություն և աճի նոր
հնարավորություններ» թեմայով բաղադրիչի շրջանակներում։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը աջակցում է
Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային՝ պահպանելու և ավելի լավ օգտագործելու իրենց
բնական կապիտալը, բարձրացնելու մարդկանց բնապահպանական բարեկեցությունը և ըմբռնելու զարգացման նոր հնարավորությունները: Լրացուցիչ
տեղեկությունների համար կարող եք դիմել Պրն․ Տիգրան Օգանեզովին, Ծրագրի Հաղորդակցման փորձագետ: toganezov@yahoo.com, հեռ.
+37411575148:

ՕՐԱԿԱՐԳ

Տեղեկագիր

Շարունակեք տեղեկանալ վերջին նորություններին, զեկույցներին, վերլուծություններին` բաժանորդագրվելով մեր ամսական տեղեկագրին:

Բաժանորդագրվել